Թրամփը «մտացածին» է անվանել ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի միջամտության վարկածը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ իր նախընտրական շտաբի ենթադրյալ կապերի վերաբերյալ պատմությունները «մտացածին» է անվանել, որն օգտագործում են իր քաղաքական հակառակորդները՝ անցյալ տարվա ընտրություններում պարտությունն արդարացնելու համար, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Սրանից մի քանի ժամ առաջ Wall Street Journal-ը հայտնել է, որ հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլլերը ատենակալների կազմ է ձեւավորել՝ նոր մակարդակի դուրս բերելով ընտրություններին ՌԴ-ի միջամտության գործի հետաքննությունը։
«Նրանք փորձում են խաբեությամբ, մտացածին պատմությունների օգնությամբ, ձեզ զրկել այն ղեկավարությունից, որը դուք ցանկանում եք։ Դա վիրավորական է մեզ բոլորիս համար»,-ասել է Թրամփը։ Մեկանաբանելով հատուկ դատախազի հետաքննությունը՝ Թրամփն ասել է. «Ես միայն հույս ունեմ, որ նրա վերջնական նպատակն իսկապես ազնիվ է»։
Միևնույն ժամանակ նա կոչ է արել գլխավոր դատախազությանը «Ռուսաստանի հետքը» փնտրելու փոխարեն զբաղվել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից անհետացած 33 հազար նամակները: