24.04.2025
Մեդվեդեւ․ Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման հույսերը վերացան
prev Նախորդ նորություն

Յունկեր․ ԵՄ-ն պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել՝ ՌԴ դեմ նոր պատժամիջոցների կապակցությամբ

ԵՄ-ն պատրաստ է նոր պատասխան քայլեր ձեռնարկել Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ։ ԵՀ ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, որ չնայած նոր օրենքը հաշվի է առնում Եվրոպայի մտահոգությունը, բայց անհրաժեշտության ու տնտեսական շահերին սպառնալիքի առկայության դեպքում՝ ԵՄ-ն պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, ծայրաստիճան կարեւոր է համակարգել գործողությունները ԱՄՆ-ի հետ, որպեսզի ապահովվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը։


«Մենք պատրաստ ենք ու պետք է պաշտպանենք մեր տնտեսական շահերը ու մենք կանենք դա»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ․ Նոր պատժամիջոցները՝ շատ անհեռատես ու նույնիսկ վտանգավոր քաղաքականություն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար