24.04.2025
ՌԴ ԱԳՆ․ Նոր պատժամիջոցները՝ շատ անհեռատես ու նույնիսկ վտանգավոր քաղաքականություն է
prev Նախորդ նորություն

Թրամփի աջակցության վարկանիշը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշը նվազել է մինչև 33 տոկոս և հասել հունվարի 20-ին նրա երդմնակալության պահից ի վեր ամենացածր ցուցանիշին։ Այս մասին են վկայում Քվինիպեկի համալսարանի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։

Ինչպես պարզել են հետազոտողները՝ պատասխանողների 61 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է այն բանից, թե ինչպես է Թրամփը կատարում նախագահի պարտականությունները։ 33 տոկոսը հակառակ կարծիքին է, մյուսները չեն կարողացել կամ հրաժարվել են պատասխանել տրված հարցին։

Պատասխանողների 62 տոկոսը (ընդդեմ 34 տոկոսի) պետության ղեկավարին համարում է անազնիվ, 63 տոկոսը (ընդդեմ 34 տոկոսի) կշտամբում է Թրամփին իսկական առաջնորդի որակների բացակայության համար։

Համաձայն հետազոտության արդյունքների՝ 63 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախընտրական արշավին։

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը, 1125 ամերիկացիների շրջանում։

Թրամփը հայտարարել է «Գրին քարտ» շնորհելու համակարգի արմատապես փոփոխման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար