2.08.2025
ՌԴ-ն հույս ունի, որ ԱՄՆ-ում կհաղթի խելամտությունը և պատժամիջոցային գալարը կդադարի. Լավրով
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ԱԳՆ. Թուրքիան երբևէ չի դառնա ԵՄ անդամ, քանի դեռ այդ երկրի ղեկին Էրդողանն է

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան երբևէ չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկրի իշխանության գլխին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, գրում է գերմանական Bild պարբերականը:


Ըստ նրա՝ դա չի նշանակում, որ Եվրոպան չի ցանկանում իր ընտանիք ընդունել Թուրքիային, սակայն Էրդողանի կառավարությունը եվրոպական ընդհանուր արժեքների մասին պատկերացումներին հակառակ ուղով է ընթանում:


Ավելի վաղ Գաբրիելն իր հայտարարություններից մեկում Էրդողանին առաջարկել է հանդես գալ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ, քանի որ ստեղծված իրավիճակում քիչ հավանական է, որ դրանք դրական արդյունքի կհանգեցնեն:


Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ է և գոյություն կունենա նաև Էրդողանից հետո: «Մենք խնդիր չունենք Թուրքիայի հետ, թուրքերի հետ, մենք խնդիրներ ունենք ներկայիս կառավարության հետ», - ասել է գերմանացի գործիչը:

WSJ. Թրամփի վարչակազմը ցանկանում է կրճատել մշակութային փոխանակման ծրագրերի քանակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան