WSJ. Թրամփի վարչակազմը ցանկանում է կրճատել մշակութային փոխանակման ծրագրերի քանակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուսումնասիրում է մշակութային փոխանակման ծրագրերով վիզաների տրամադրման կրճատման հնարավորությունները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Ինչպես ճշտել է թերթը, կրճատման վտանգի տակ են ամառային աշխատանքի և Au-Pair (աշխատանք ընտանիքներում՝ զուգահեռված լեզվի ուսուցմամբ) ծրագրերը:
Հինգ տեսակի վիզաների կրճատումը նախատեսված է Թրամփի ապրիլյան հրամանով, որը տեղավորվում է գնել ամերիկյանը և վարձել ամերիկացիներին լոզունգի տրամաբանության մեջ: Նորամուծությունը կարող է վերաբերել 100 հազար մարդու: Հիմնականում ուսանողների, որոնք ժամանել են ԱՄՆ մշակութային փոխանակման ծրագրով: Թրամփի վարչակազմի հստակ ծրագրերը դեռ պարզ չեն, բայց դրանք կարող են իրենցից ներկայացնել ինչպես ընդհանուր վիզաների չեղարկում, այնպես էլ վիզայի ստացման դժվարություններ: Տարբերակներից մեկն այն է, որ ընդունող կողմը պետք է բացատրի, թե ինչու չի կարող տվյալ աշխատանքի համար վարձել ԱՄՆ քաղաքցու:
Նշվում է, որ Պետքարտուղարությունն ու Սպիտակ տան լրատվական ծառայությունը հրաժարվել են մենկաբանություններ տալ: