24.11.2024
WSJ. Թրամփի վարչակազմը ցանկանում է կրճատել մշակութային փոխանակման ծրագրերի քանակը
prev Նախորդ նորություն

Լոս Անջելեսում The Promise ֆիլմը ցուցադրվել է օտարերկրյա դիվանագետների համար. ԱԳՆ

Օգոստոսի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Համայնքային խորհրդի օժանդակությամբ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում կազմակերպել էր «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար:


Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ եւ Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված The Promise ինստիտուտի ներկայացուցիչներ:


Ողջունելով հյուրերին՝ հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում Հայաստանի եւ Սփյուռքի միացյալ ջանքերի շնորհիվ արձանագրվել է նշանակալից առաջընթաց, որի մեջ իր հաստատուն ներդրումն ունի նաեւ ամերիկահայ համայնքը: Արմելլա Շաքարյանը նաեւ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հետեւողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:


The Promise ինստիտուտի տնօրեն Ասլի Բալին իր խոսքում նշեց, որ իրենց ինստիտուտի նպատակն է կյանքի կոչել «Խոստումը» ֆիլմի տեսլականը՝ պատրաստել մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների սերունդներ, որոնք հետամուտ կլինեն արդարադատությանն ու պատասխանատվությանը:


Ոջունելով ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությունը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Քաիթ Փարքերն ասաց, որ ինքը հպարտ է Կալիֆորնիայի համալսարանում ֆիլմի ցուցադրմամբ այսպիսի հրաշալի հնարավորությամբ, որը թույլ է տալիս ֆիլմի միջոցով տեսնել ու զգալ, թե ինչ է պատահում, երբ մարդը երես է թեքում մարդուց, հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ անտեսել պատմությունը:


Խոսոտւմը ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունն իր ելույթում ողջունեց նաեւ «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, պրոդյուսեր Կառլա Կարապետյանը: