24.11.2024
Իրանը կարող էր օգնել Հս. Կորեային միջուկային զենքի ստեղծման գործում «ցատկ կատարել»
prev Նախորդ նորություն

Խոսքի ազատությունը սպանում են. Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում Sputnik-ի դեմ հետաքննության մասին

Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյում (ԴՀԲ) Sputnik-ի աշխատակցի հարցաքննումը, վստահություն է հայտնել, որ եթե գործակալության դեմ հետաքննություն է իրականացվում, ապա նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաեւ ՌԴ-ում ամերիկացի լրագրողների դեմ:


Yahoo News կայքը, հղում կատարելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Sputnik-ի նախկին աշխատակից Էնդրյու Ֆայնբերգին: Հարցաքննությունը տեղի է ունեցել Sputnik-ը որպես Ռուսաստանի քարոզչության գործիք լինելու մասին հաղորդումների ֆոնին, որը խախտում է ԱՄՆ-ում արտասահմանյան գործակալների մասին օրենքը:


Նշվում է նաեւ, որ ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյին հասանելի են դարձել Ֆայնբերգի Sputnik-ի հետ աշխատանքային նամակագրությունը:


Ինչպես հայտնում է РИА Новости-ին, Հետաքննությունների դաշնային բյուրոն երկու օր է, ինչ չի պատասխանել պաշտոնական հարցմանն առ այն, որ տարվում է գործակալության դեմ հետաքննություն, թե՝ ոչ: «Չկա որեւէ կասկած, որ Ռուսաստանը կպատասխանի ՀԴԲ-ի հետաքննությանը նույն կերպ, եւ այժմ կսկսեն ստուգել ամերիկացի լրագրողներին Մոսկվայում: Սա ուղղակի նողկալի է: Խոսքի ազատությունը շուռ է գալիս դագաղում: Այն սպանեցին հենց ստեղծողները»,- ասել է Սիմոնյանը: