Իրանը կարող էր օգնել Հս. Կորեային միջուկային զենքի ստեղծման գործում «ցատկ կատարել»
Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ հյուսիսկորեացի գիտնականներն ինքնուրույն չեն կարողացել ապահովել երկրի առաջընթացը դեպի միջուկային տեխնոլոգիաներ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Դրա հետ կապված՝ բրիտանական ԱԳՆ-ը զբաղվում է հարցի հետաքննմամբ, թե ներկայիս կամ նախկին միջուկային տերություններից որն է Հյուսիսային Կորեային տրամադրել նման տեխնոլոգիաներ կամ ցուցաբերել խորրհրդատվական ծառայություններ։
«Իրանը գլխավորում է երկրների ցուցակը, որոնք կասկածվում են այն բանում, որ կարող էին այս կամ այն կերպ աջակցություն ցուցաբերել, Ռուսաստանը նույնպես հայտնվել է ուշադրության կենտրոնում,-նշվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ բրիտանական իշխանությունները հույս ունեն, որ Փխենյանին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր մատակարարին գտնելը նոր դիվանագիտական հնարավորություններ կբացի ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար, որը հրաժարվում է փոխել կուրսը՝ չնայած տնտեսական պատժամիջոցներին։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ԱՄՆ-ը կոչ է անում նավթային էմբարգո և Հյուսիսային Կորեայից տեքստիլ արտադրանքի արտահանման արգելք սահմանել, ինչպես նաև սառեցնել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի բոլոր արտասահմանյան ակտիվներն ու արգելել նրա ուղևորություններն արտերկիր։