18.04.2025
Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է սառեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը. «Իզվեստիա»
prev Նախորդ նորություն

Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին նախագիծը մտել է Կոնգրեսի օրակարգ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը մտել է ամերիկյան Կոնգրեսի օրակարգ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:


Հանրապետական Քրիսթոֆեր Սմիթի և Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնի հեղինակած բանաձևը մասնավորապես կոչ է անում պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների համար մեղքի իրենց բաժինն ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներին:


«Ադրբեջանի ռեժիմը շարունակում է խոշտանգումները, քաղաքական դրդապատճառներով քրեական մեղադրանքները, հալածանքներն ու մարդկանց առևանգումները արտասահմանում, ահաբեկման այլ միջոցները՝ ստիպելով լռել իրավապաշտպաներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին», - հայտարարել է կոնգրեսական Սմիթը՝ հավելելով․ «Ակնհայտ է, որ մեր երկրների միջև կարևոր տնտեսական կապեր կան, սակայն այդ խախտումները չեն կարող անտեսվել»:


Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին մշտապես հետևող և դրանց արձագանքող հանրապետական ազդեցիկ կոնգրեսականի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ բանաձևը ամերիկյան կառավարությանը առաջարկում է Ադրբեջանի հետ աշխատելիս առաջնահերթ ուշադրություն դարձնել մարդու իրավունքներին և հիմնական ազատություններին, իսկ դրանք ոտնահարողների դեմ կիրառել Մագնիտսկու օրենքը, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի քաղաքացու և կառավարության ներկայացուցչի նկատմամբ՝ կաշառակերության, կտտանքների, սպանության կամ մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումների համար:

Մոսկվան ակնկալում է «Աքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը. Պուտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար