25.11.2024
ՌԴ ԿԳ նախարարը բերել է Հայաստանի օրինակը. դպրոցներում շախմատ առարկան կդառնա պարտադիր
prev Նախորդ նորություն

Հյուսիսատլանտյան դաշինքը ցանկանում է սառեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը. «Իզվեստիա»

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է սառեցնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մինչ տարեվերջ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ռուսական դիվանագիտական աղբյուրներին։

«Ըստ ամենայնի, հիմնական պատճառներից մեկը դարձել է Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2017» զորավարժությունը։ ՆԱՏՕ-ի անդամ մերձբալթյան երկրները բազմիցս փորձել են սառեցնել այդ ձևաչափը։ Նրանց այդ հարցում աջակցել է նաև Մեծ Բրիտանիան։ Սակայն, չնայած այդ որոշմանը, կապի ալիքները շարունակում են աշխատել»,-զրուցակիցներից մեկի խոսքերն է մեջբերում պարբերականը։

«Արևմուտք-2017» համատեղ ռազմավարական զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 14-20-ը՝ ՌԴ-ի և Բելառուսի զինված ուժերի գլխավր շտաբերի պետերի ղեկավարությամբ։ Զորավարժություններին մասնակցել է մոտ 12.7 հազար զինծառայող։