24.11.2024
Որևէ բրիտանացու անուն չեմ լսել, որ հիշատակվի փող վերցնելու առումով. բրիտանացի նախարար
prev Նախորդ նորություն

ՌԴ ԿԳ նախարարը բերել է Հայաստանի օրինակը. դպրոցներում շախմատ առարկան կդառնա պարտադիր

ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան RT-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանյան դպրոցներում նոր առարկա՝ շախմատ ներառելու աջակցության մասին՝ բերելով Հայաստանի օրինակը:    


«Ես լիովին աջակցում եմ այդ գաղափարին: Մենք ունենք 40 շրջան, որոնք ներառել են շախմատ առարկան օրվա առաջին կեսին, որոշ շրջաններ շախմատ են պարապում արտաժամյա: Իսկ, օրինակ, Հայաստանում 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում շախմատը դասավանդվում է պարտադիր: Արդյունքը՝ 6-րդ տեղը Համաշխարհային մաթեմատիկական օլիմպիադայում, մեծ հաջողություններ IT ոլորտում», — ասել է նախարարը՝ ընդգծելով, որ նման հաջողությունները փոխկապակցված են: