Վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը ողջունվում է Եվրամիության կողմից։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։ «ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական թափը և խուսափել քայլերից, ներառյալ թշնամական հռետորաբանությունը, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը: Բրյուսելում կողմերը կենտրոնացան մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, հաղորդակցությունը, հումանիտար հարցերը և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Այդ ժամանակից ի վեր ղեկավարները հրապարակայնորեն վերահաստատել են իրենց անսասան հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի համարձակ հայտարարությունը և Հայաստանի հստակ պատրաստակամությունը՝ աշխատելու երկկողմ սահմանների սահմանազատման ուղղությամբ։ ԵՄ-ն ողջունում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 25-ի հայտարարությունը։ ԵՄ-ն կարծում է, որ չնայած հակամարտությունների բարդ պատմությանը և անցյալի դժգոհություններին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, և ԵՄ-ն պատրաստ է օգնել դրան»,- ասվում է հայտարարության մեջ։