Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։ Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։