Մինչ օրս հայկական կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականապատ բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ եւ, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին եւ իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը պարբերաբար հարձակվում եւ օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները եւ լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հիքմեթ Հաջիեւը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որեւէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- գրել է Մարուքյանը։ Till today, the Armenian parties have taken all the necessary steps, in the context of confidence building, including handing over all the landmine maps to Azerbaijan, but in response, Azerbaijan continues to make false accusations about ongoing installation of minefields and… pic.twitter.com/QZ1fQtGjFe — Edmon Marukyan (@edmarukyan) August 15, 2023