7.06.2025
Հրազդանում թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը. աղբյուր
prev Նախորդ նորություն

Իրանի իշխանությունները հայտնել են ահաբեկչական խմբավորում ոչնչացնելու մասին

Իրանի իշխանությունները ահաբեկչական խմբավորում են ոչնչացրել երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգներում։ Հետախուզության վարչության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության համատեղ հայտարարության համաձայն՝ ձերբակալվել է 19 զինյալ, գրում է ՏԱՍՍ-ը։


«Օտարերկրյա լրտեսական ծառայությունները փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում։ Հանցավոր խմբի ձերբակալված զինյալները բազմաթիվ ահաբեկչություններ են իրականացրել և փորձել են թշնամություն սերմանել էթնիկ և կրոնական հողի վրա։ Վերջին ամիսներին նրանց հաջողվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին ներգրավել իրենց հանցավոր գործունեության մեջ՝ նախապատրաստելու էթնիկ և կրոնական առաջնորդների սպանությունները, հրահրելու անկարգություններ, հարձակումներ բանակի օբյեկտների և իրավապահ մարմինների վրա»,- ասվում է զեկույցում։


Խոսքը «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» խմբավորման մասին է։ 1980-ականներին զինված պայքար է մղել Իսլամական Հանրապետության ղեկավարության դեմ։ Խումբը հետագայում հաստատվել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, գործել է Իրաքից Սադամ Հուսեյնի օրոք (1979-2003) և օգտագործվել Իրանի դեմ պատերազմում։


Կազմակերպությունը ահաբեկչական է ճանաչվել ոչ միայն Իրանում, այլեւ Արեւմուտքում, սակայն հետագայում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այն հանել են իրենց սեւ ցուցակից։ Խումբը բացահայտ հայտարարում է, որ իր գործունեության նպատակը Իրանի ներկայիս ղեկավարության տապալումն է։

 Հայաստանն ու Չինաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին