6.05.2025
Իրանի իշխանությունները հայտնել են ահաբեկչական խմբավորում ոչնչացնելու մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:


Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։


Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։

Վիլնյուսի համալսարանում հաստատվել է հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան