23.11.2024
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես օբյեկտիվ և չեզոք միջնորդ ՀՀ և Ադրբեջանի միջև. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հրազդանում թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը. աղբյուր

Հրազդանում թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը՝ պատճառելով մի քանի միլիոն դոլարի վնաս: Այս մասին Oragir.News-ին հայտնել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասի բնակիչներից մեկը, որի անունը նրա իսկ խնդրանքով լրատվամիջոցը չի նշել։


Նրա խոսքով՝ տարածքը ժամանակին որպես ավտոպարկ է ծառայել, իսկ ավելի ուշ՝ ոսկու հումքի վերամշակման գործարան։


Լրատվամիջոցի զրույցակիցն, անդրադառնալով գողությանը, ասել է, որ խոսքը «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի մասին է։


Կայքը փորձել է կապ հաստատել արտերկրում գտնվող Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ Հրազդանում շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանը թալանելու հետևանքով Տիգրան Արզաքանցյանին պատճառվել է շուրջ 100 միլիոն դոլարի վնաս։