Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ օգոստոսի 16-ին ադրբեջանցիների կողմից հայ զինվորի գերեվարման գործով։ Երեւանը պահանջում է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառել, ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին ուսումնամարզական հավաքին մասնակցած պահեստազորային Գ.Վ.-ն լքել է մարտական դիրքը։ Ի պատասխան՝ ադրբեջանական կողմը հայտարարեց հայ զինծառայողի գերեվարման մասին։