Ադրբեջանի ագրեսիան սարսափելի է և անողոք. այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Արցախի ժողովրդին հումանիտար օգնությունը սադրանք չէ, դա անհրաժեշտություն է, Ադրբեջանը պարտավոր է մարդասիրական բեռներ բաց թողնել Լաչինի միջանցքով, իսկ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանին և Արցախին»,- շեշտել է Ադամ Շիֆը։