ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Բլինքենը հայտնել է` ԱՄՆ-ն խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Պետքարտուղարն ընդգծել է առևտրային ու մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը: