23.11.2024
Հայաստանն ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության մեջ. Ֆրանցիսկոս Պապ
prev Նախորդ նորություն

"Ցնցված ենք Իրանից եկող լուրերից". Երևանն օգնություն է առաջարկել Թեհրանին

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Իրանի նախագահի ուղղաթիռի հնարավոր կործանման մասին լուրերին:


ԱԳՆ X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. "Ցնցված ենք Իրանից եկող լուրերից։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Ամիր Աբդոլահյանի և ուղղաթիռում գտնվողների հետ են":


ԱԳՆ-ից նաև նշել են, որ Հայաստանը, որպես Իրանի մտերիմ և բարեկամ հարևան, պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, քանի դեռ շարունակվում են փրկարարական գործողությունները:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախագահի և մի շարք իրանցի պաշտոնյաների հետ երեք ուղղաթիռներ վերադառնում էին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ամբարտակի բացման արարողությունից: Ուղղաթիռը, որում եղել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և ԱԳ նախարարը, "կոշտ վարէջք է" կատարել լեռներում։ Ուղղաթիռի որոնումները բարդացնում է խիտ մառախուղը։


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ծրագրել էր կիրակի օրը այցելել Հայաստան, այցը հետաձգվել էր վերջին պահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, սպասվում է, որ կիրակի օրը Ռաիսին պետք է մասնակցեր Հայաստանի տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։