23.11.2024
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության մեջ. Ֆրանցիսկոս Պապ

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:


Դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնելու և խորացնելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:


Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ և կաևորել երկու քրիստոնյա երկրների միջև հարաբերությունների խորացումը:


Ֆրանցիսկոս Պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ: