28.11.2024
Գործադիրը հավանություն է տվել Չեխիայի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին
30.03.2023
Գործադիրը հավանություն է տվել Չեխիայի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին

Գործադիրը հավանություն է տվել 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և խորացման համար: Դրա վավերացմամբ կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում: Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում: Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է, որ կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն կողմերի լիազոր մարմինները: