Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին. Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանը։ «Բոլոր տարածքներում կրակոցները պետք է դադարեցվեն։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ հասնել այնպիսի արդյունքների, որոնք օգուտ կբերեն Հայաստանին, Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին»,- գրել է Կլաարը։