Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: Այցի ընթացքում նախատեսված է Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Ղարիբաշվիլին կայցելի նաև երկրաշարժից տուժած Անթակիա քաղաք։ Վրացական պատվիրակության կազմում են ներքին գործերի նախարարը, պետական անվտանգության ծառայության ղեկավաը, կառավարության աշխատակազմի ղեկավարը և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետը: