4.06.2025
ՀՀ-ն ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Իրանը դեմ է օտարների ներկայությանը տարածաշրջանում. Ռաիսի

Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար: Այս մասին Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-Իրան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:


«Մենք աջակցում ենք Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», — ասել է Ռաիսին։


Ռաիսին Գրիգորյանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական:


Անդրադառնալով Հարավային Կովկասի խնդիրներին՝ նա նշել է Իրանի ջանքերը կայունության և անվտանգության պահպանման ուղղությամբ։


Իրանի նախագահն այնուհետև ողջունել և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը և այդ հարցում Թեհրանի կարմիր գծերը։


 


 

Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով