25.11.2024
Իրանը դեմ է օտարների ներկայությանը տարածաշրջանում. Ռաիսի
prev Նախորդ նորություն

Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։


Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։


Հիշեցնենք, օրերս ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց:


Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ նրա մոտ թրոմբ է պոկվել: 


Նավալնին ձերբակալվել էր 2021 թվականի հունվարին Շերեմետյևո օդանավակայանում: