21.04.2025
Կարմիր Խաչի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է. ԱԳՆ
08.08.2023
Կարմիր Խաչի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է. ԱԳՆ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,- գրել է Բադալյանը: Նա ընդգծել է, որ Արցախում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն բավարար դեղորայք։ Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգվել էր հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մեկնում էր Երևան բուժօգնության։