Նման հայտարարությունները որևէ հիմք չունեն. Բաքուն հերքել է Էրդողանին
1news.az-ի խմբագրությունը կապ է հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ՝ խնդրելով մեկնաբանել թուրք պաշտոնյաների խոսքերը Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմին թուրք զինվորականների մասնակցության մասին։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն», - հայտնել է Ադրբեջանի պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Պակիստանը «քաղաքական աջակցություն» են ցուցաբերել Ադրբեջանին։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեc Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում»:
«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք անել նրանց հետ»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հավելել է, որ «ոչ մի պատճառ չկա, թե ինչու մենք չենք կարող դա անել»։