24.11.2024
Վիլնյուսի համալսարանում հաստատվել է հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն` արցախցիների բռնագաղթի մասին. 14 անձ խոշտանգվել է, 64 մարդ մահացել

14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։ «X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա:


ԱԳՆ հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով



  • զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնցից 9-ը՝ քաղաքացիական անձինք, ներառյալ՝ 3 երեխա,

  • վիրավորվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ՝ 231 զինվորական և 80 քաղաքացիական անձ,

  • 14 անձ խոշտանգման է ենթարկվել ադրբեջանցի զինվորականների կողմից,

  • 64 մարդ մահացել է Արցախից Հայաստան ճանապարհին։


Տվյալները թարմացված են հոկտեմբերի 30-ի դրությամբ և նախնական են։