Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական սեպտեմբերի 1-ի տեղեկագրում։ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ։