8.10.2024
Լուսանկարը` ԱԳՆ-ի
prev Նախորդ նորություն

Տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Գևորգ Պապոյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորության մասին:


«Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է, և էական չէ, թե մեր երկրի առևտուրը որևէ երկրի հետ ինչքան կլինի», - ընդգծել է նախարարը:


Պապոյանը բերել է օրինակ՝ ցուցադրելու իր դիրքորոշումը. «Եթե մեր երկրի առևտուրը ԱՄՆ-ի հետ լիներ 80%, մնացած աշխարհի հետ՝ 20, ես նորից կխոսեի դիվերսիֆիկացիայի մասին»:


Նախարարի խոսքով՝ դիվերսիֆիկացիան մի գործընթաց է, որի արդյունքում արտահանումն ու ներմուծումը ոչ թե մեկ տեղից է կախված, այլ բազմաթիվ: «Այս առումով աշխարհում ինքնաբավ պետություններ չկան», - ավելացրել է Պապոյանը:


Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների, Ռուսաստանը կայուն կերպով պահպանում է առաջատար դիրքը Հայաստանի հետ առևտրի ծավալներով: Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 2,4 անգամ, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է ավելի քան 9 միլիարդ դոլար: Ընդ որում, Ռուսաստան արտահանումը նվազել է 22,4%-ով՝ անցյալ տարվա 2,1 միլիարդ դոլարից մինչև 1,6 միլիարդ դոլար 2024 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում, մինչդեռ Ռուսաստանից ներմուծումն աճել է 4,4 անգամ՝ հասնելով մոտ 7,5 միլիարդ դոլարի:


Հաշվետու ժամանակաշրջանում աճել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ անցյալ տարվա 36%-ից հասնելով 44,4%-ի:


 

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
07.10.2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը