9.07.2025
ՄԽ-ն տարածաշրջան այցի շրջանակում կհստակեցնի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում. Զախարովա
08.06.2017
ՄԽ-ն տարածաշրջան այցի շրջանակում կհստակեցնի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Հայաստան այցի ընթացքում հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:  Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով, Լեռնային Ղարաբաղ կատարած այցից մեկ շաբաթ անց համանախագահները կմեկնեն Բաքու: Տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն. «Ռուսաստանը ներկայացնելու է հատուկ հանձնարարություններով դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, մեկ շաբաթ անց համանախագահները կմեկնեն Բաքու և, համաձայն ձևավորված պրակտիկայի, ԵԱՀԿ-ի կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Հիշեցնենք, համանախագահների այցը նախատեսված է հունիսի 10-ին: Այցի շրջանակում հստակեցվելու է հակամարտության գոտում առկա իրավիճակը, քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ակտուալ հարցեր, պաշտոնական հանդիպումներ կլինեն: