Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր ուժի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին:Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է մայիսի 25-ին 22:00-ին սահմանապահ ծառայության կողմից՝ Վրաստանից Ադրբեջան վերադառնալիս: «Բայրամլիի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 12.000 ԱՄՆ դոլար»,- ասվում է սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 2016.1 հոդվածով՝ մաքսանենգություն: Քննչական գործողությունները շարունակվում են, հայտնում է Haqqin.az-ը: