Առաջին կիսամյակում Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից կազմել է 1,094 մլրդ դոլար
2017 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից կազմել է 1,094 մլրդ դոլար, ինչը 26,2% ավելին է, քան 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված ցուցանիշը: Այս մասին ասված է Վրաստանի Ազգային բանկի հաշվետվությունում:
Ամենից զգալի եկամուտը Վրաստանը ստացել է այս հունիսին՝ 267 մլն դոլար, ինչը նախորդ տարվա հունիսի ցուցանիշը գերազանցել է 43 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, հունվարից-հուլիս Վրաստան է այցելել շուրջ 3 մլն այցելու, որից ավելի քան 1,3-ը՝ զբոսաշրջիկ:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ հուլիսին Վրաստան է այցելել ՀՀ ավելի քան 209 հազար քաղաքացի, ինչը 25,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Ուշագրավ է, որ հուլիսին Վրաստան այցելուների շրջանում առաջատարը Ռուսաստանի քաղաքացիներն են: Հուլիսին Վրաստան են այցելել շուրջ 219 հազար ռուսաստանցիներ, ինչը 60,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա տվյալներից: Երրորդ տեղում են ադրբեջանցիները՝ նրանց թիվը գերազանցում է 190 հազարը (+13,8 տոկոս):