27.11.2024
Վրաստանը կառուցողական ճանապարհով կփորձի կարգավորել ՌԴ-ի հետ կոնֆլիկտը. Կվիրիկաշվիլի
prev Նախորդ նորություն

Հուլիսին Վրաստան է այցելել ՀՀ ավելի քան 209 հազար քաղաքացի. առաջատարը ՌԴ քաղաքացիներն են

2017 թվականի հուլիսին Վրաստան է այցելել ՀՀ ավելի քան 209 հազար քաղաքացի, ինչը 25,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Այս մասին նշված է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի կայքում: 


Հուլիսին Վրաստան այցելուների շրջանում առաջատարը Ռուսաստանի քաղաքացիներն են: Հուլիսին Վրաստան են այցելել շուրջ 219 հազար ռուսաստանցիներ, ինչը 60,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա տվյալներից: Երրորդ տեղում են ադրբեջանցիները՝ նրանց թիվը գերազանցում է 190 հազարը (+13,8 տոկոս):


Առաջատարների հնգյակում նաեւ տեղ են գտել Թուրքիան եւ Իրանը: Մասնավորապես, հուլիսին Վրաստան են այցելել Թուրքիայի ավելի քան 141 հազար քաղաքացիներ (+0,6 տոկոս), Իրանի ավելի քան 44 հազար քաղաքացիներ (+85,8 տոկոս):


Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները ևս անտարբեր չեն մնացել Վրաստանի նկատմամբ: Հուլիսին ամենից հաճախ Վրաստան են այցելել Նիդեռլանդների՝ +43 տոկոս, Մեծ Բրիտանիայի՝ +34 տոկոս, Գերմանիայի՝ +33 տոկոս և Ֆրանսիայի՝ +33 տոկոս քաղաքացիները: Ընդհանուր առմամբ հուլիսին Վրաստան են ժամանել 982 հազար օտարերկրացիներ, ինչը 28,5 տոկոսով ավելի է 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի տվյալներից:


Ինչ վերաբերում է 2017 թվականի յոթ ամսվա վիճակագրությանը, ապա այդ ընթացքում Վրաստան են այցելել ավելի քան 3,9 մլն (+16,8 տոկոս) օտարերկրացիներ, որոնցից 1,8 միլիոնը եղել են զբոսաշրջիկներ (+30,2 տոկոս):