2.05.2025
Իսրայելական կայքից հեռացվել է Ալիևների գաղտնի բիզնես գործունեությունը մերկացնող հոդվածը
prev Նախորդ նորություն

Վրաստանը կառուցողական ճանապարհով կփորձի կարգավորել ՌԴ-ի հետ կոնֆլիկտը. Կվիրիկաշվիլի

Վրաստանը խաղաղ, կառուցողական ճանապարհով կձգտի Ռուսաստանի հետ կոնֆլիկտի քաղաքական կարգավորման։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանրապետության կառավարության նիստի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Վրաստանն անում է ամեն բան, որպեսզի միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ և խաղաղ, կառուցողկան ռեժիմով հասնի Ռուսաստանի հետ կանֆլիկտի քաղաքական կարգավորման»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ «Վրաստանի խաղաղ միավորումը հանդիսանում է երկրի գլխավոր հանձնարարություն»։

«Ես կասկած չունեմ այդ նպատակին հաջողությամբ և խաղաղությամբ հասնելու հարցում»,-ընդգծել է Կվիրիկաշվիլին։

Միևնույն ժամանակ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ռուս բարձրաստիճան անձանց այցերը Աբխազիա հանդիսանում են Վրաստանից այդ տարածաշրջանի բռնի անջատումն օրինականցնելու փորձերի շարունակություն։

Հուլիսին Վրաստան է այցելել ՀՀ ավելի քան 209 հազար քաղաքացի. առաջատարը ՌԴ քաղաքացիներն են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով