27.11.2024
Փորձագետը Փենսի` Վրաստան այցի մասին.Իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը
prev Նախորդ նորություն

Իսրայելական կայքից հեռացվել է Ալիևների գաղտնի բիզնես գործունեությունը մերկացնող հոդվածը

Իսրայելական Haaretz թերթի կայքից անհետացել է Ադրբեջանի իշխող վերնախավի կապիտալների մասին աղմկահարույց նյութը, որի վերաբերյալ մի շարք հայտարարություններ էր արել պաշտոնական Բաքուն:


Հուլիսի 30-ին Իսրայելի առաջատար Haaretz թերթն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Իսրայելում ունեցած գաղտնի բիզնեսների և ունեցվածքի վերաբերյալ նյութ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթը գրել էր, որ Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևին Թել-Ավիվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իսրայելում ներգրավված ներդրումներին, խոսել է նաև ալիևյան ընտանիքի կողմից այդ երկրում կատարված ներդրումների մասին:


«Օրինակ, մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը և տղան 6 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել Իսրայելում, և Ադրբեջանի խնդրանքով այն հսկում են մեր անվտանգության ուժերը»,- ասել էր Յարիվ Լևին:

Haaretz-ի հրապարակման համաձայն` Ադրբեջանի նախագահի որդին` կրտսեր Հեյդար Ալիևն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է իսրայելցի բժիշկների հսկողության ներքո, բնակվում է այդ առանձնատանը և փորձում ապաքինվել ծանր հիվանդությունից:

«Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները Իսրայելի առողջապահության և տուրիզմի ոլորտներում ներդրել են 600 մլն դոլար: Իլհամ Ալիևի կինը վերջին 5 տարիներին մեծ ներդրում է կատարել և համագործակցում է Իսրայելի բարեգործական հիմնադրամների հետ»,- հավելել էր նախարարը: