Փորձագետը Փենսի` Վրաստան այցի մասին.Իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը
ԱՄՆ–ի փոխնախագահ Մայքլ Փենսի հայտարարությունները Վրաստանում ու ՆԱՏՕ–ի զորավարժությունների անցկացումը մեծ սպասումներ են առաջացրել հասարակության մեջ։ Այդ մասին հայտարարել է Իրակլի 2-րդի միության նախագահ Արչիլ Չկոիձեն, փոխանցում է sputnik-georgia.ru–ն։
Փենսը երկօրյա այցով Վրաստան էր այցելել հուլիսի 31-ին։
«Մեր իշխանություններն ու ընդդիմությունը հասարակությանը մոլորության մեջ են դնում, իբր Փենսի ժամանումից հետո Վրաստանը կկարողա վերադարձնել օկուպացված տարածքներն ու ԱՄՆ–ը կօգնի Վրաստանին վերականգնել տարածքային ամբողջականությունը»,– նշել է նա։
Նրա խոսքով, դեռ 2005թ.–ին ԱՄՆ–ի նախագահ Ջորջ Բուշն այցելել է Վրաստան ու «կարմիր գծեր» է նախանշել Վրաստանի սահմանների մոտ, սակայն դա չի խանգարել ՌԴ–ի ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունն ու Վրաստանը կորցրեց նաև Կոդորիի կիրճը։