Մոսկվայի ներգրավվումն ՀՀ–ի կողմից կարող է հանգեցնել Թուրքիայի ներգրավմանն Ադրբեջանի կողմից
ՌԴ–ի համար, ով հարյուրամյակներով կապված է եղել Հարավային Կովկասի հետ ու անմիջապես հարևան է այս տարածաշրջանին ղարաբաղյան հակամարտություն ավելի ծանոթ է ու հասկանալի։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Նրա խոսքով, Մոսկվան ունի իր շահերն այդ թվում ՀՀ–ում ու Ադրբեջանում դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։
Ռասիմ Մուսաբեկովի խոսքով, տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կարող է Մոսկվային դնել ծանր երկընտրանքի առջև` զբաղեցնել չեզոք դիրքորոշում ու իր դաշնակից ՀՀ–ին մատնել պարտության կամ բարդացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ադրբեջանի հետ, որը շատ կարևոր է Հյուսիսային Կովկասի ու Կասպյան տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից։
«Մոսկվայի ներգրավվումն ՀՀ–ի կողմից կարող է հանգեցնել Թուրքիայի ներգրավմանն Ադրբեջանի կողմից։ Դա կարող է հակամարտությունը`հաշվի առնելով, որ Անկարան ՆԱՏՕ–ի անդամ է, վերածել գլոբալ հակամարտության»,– հավելել է նա։