Հայաստանն ու Իրանը հեշտացնում են մաքսային ընթացակարգերը. վավերացվել է համաձայնագիր
Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանային համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը Իրանի խորհրդարանի կողմից ուղղված է երկու երկրների միջեւ ապրանքների տարանցումը ընդլայնելուն։ Այս մասին հայտնել է իրանցի պատգամավոր Զահրա Սաեյը, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով, համաձայնագիրը վերաբերում է Նորդուզ սահմանային դարպասին ու հարեւանների հետ սահմանների համատեղ կառավարման ծրագրի մի մասն է, որնուղղված է Իրանի դրական առեւտրային բալանսի աջակցմանը։ Նա նշել է, որ համաձայնագիրը թույլ կտա խուսափել նույնատեսակ միջոցառումներից սահմանային մաքսատանը՝ մաքսային ընթացակարգերը հեշտացնելու ու արագացնելու նպատակով։
«Նորդուզ սահմանային դարպասը Հայաստանի հետ միակ ընդհանուր ցամաքային սահմանն է»,- շեշտել է իրանցի պատգամավորը, նշելով, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստան ոչ նավթային արտահանման ծավալը անցած իրանական տարում (որը ավարտվում է մարտի 20-ին) կազմել է 107․35 մլն դոլար, մինչդեռ Իրանը այդ նույն ժամանակահատվածում ներմուծել է 443․512 մլն դոլարի ապրանք:
Հատկանշական է՝ պաշտոնական տվյալներով, որ հայ-իրանական առևտրաշրջանառությունը, ներառյալ էներգետիկ բաղադրիչը, տարեկնա կտրվածքով չի գերազանցում 300 մլն դոլարը: Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցությունն իրականացվում է բարտերային՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց սխեմայով: Դատելով պաշտոնական տվյալներից՝ իրանցի պատգամավորի՝ երկկողմ առևտրաշջանառության մասին նշած տվյալներն անիրատեսական են թվում: