Թուրքիայում ապօրինի ապրում է 150 հազար հայ. Daily Sabah
Թուրքական Daily Sabah-ը գրում է, որ Թուրքիան դառնում է հարևան երկրներից աշխատանքային միգրանտների կենտրոն:
Համաձայն աղբյուրի, Թուրքիայում այսօր ապօրինի ապրում է շուրջ 150 հազար հայ, 100 հազար վրացի, տասնյակ հազարավոր աֆրիկացիներ: Շատ են նաև իրանցիները, ղազախները, թուրքմեններն ու արաբները: Բացի այս, Թուրքիայում ապրում է շուրջ 3 մլն սիրիացի փախստական:
Առանց թույլտվության երկրում աշխատանքային միգրանտների առկայությունը, ինչպես նաև սիրիացի փախստականները համարվում են, ըստ հոդվածագրի, սահմանադրորեն բարեփոխված Թուրքիայի զարգացման մարտահրավերներից: Դրանց լուծում տալու նպատակով Թուրքիայում ներդրվեց «Green Card»-ի թուրքական տարբերաբը՝ «Turquoise Card»-ը, սակայն այն դեռ իր ճանապարհի սկզբում է, անհրաժեշտ են լուրջ քայլեր, որպեսզի այն դառնա հաջող արտասահմանյան հավաքագրման գործիք երկրի տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ: