27.11.2024
Ադրբեջանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ–ն և ԱՄՆ–ն պետք է ապահովեն Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման հարատևությունը

Ես գիտեմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ՀՀ–ի ու Ադրբեջանի հակամարտության մասին։ Կարծում եմ, երկու երկրները տարածաշրջանային և միջազգային ազդեցիկ միջնորդների միջոցով պետք է գտնեն կառուցողական ուղիներ և փոխադարձ համաձայնությամբ հասնեն խնդրի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։ Այդ մասին Azeri.Today–ին հայտնել է Աֆղանստանի ազգային անվտանգության նախկին ղեկավար Ռահմատուլա Նաբիլը։

Նրա խոսքով, երկու երկրները պետք է կարևորեն բանակցային գործընթացն ու երկրներից ոչ մեկը չպետք է մասնակցի ոչ անմիջական պատերազմների։

«Տարածաշրջանի երկրները, ինչպես նաև ՌԴ–ն և ԱՄՆ–ը պետք է ապահովեն Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման հարատևությունը»,– հավելել է նա։