8.05.2025
ԵԱՀԿ-ն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացնելու
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ

Ադրբեջանն ու Թուրքմենստանն այսօր ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հուշագիրը, փոխանցում է Interfax–ը։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահները։

Կողմերը ստորագրել են նաև փաստաթղթեր հարկային, արտակարգ իրավիճակների, բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին։

Բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը թույլ կտա դյուրացնել երկաթգծային–լաստանավային փոխադրումները Բաքվի և Թուրքմենբաշիի նավահանգիստների միջև։

Փորձագետ. ՌԴ–ն և ԱՄՆ–ն պետք է ապահովեն Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման հարատևությունը
Հաջորդ նորություն next