Բաքվի վերաքննիչ դատարանը հունիսի 6-ին նիստի ժամանակ Աֆղան Մուխթարլըին կալանքի տակ թողնելու վճիռ է կայացրել։Contact.az-ի փոխանցմամբ՝ Մուխթարլըն հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Վրաստանում առեւանգվել ու Ադրբեջանի իշխանություններին է հանձնվել։ Մի քանի տարի առաջ Բաքվից փախած իրավապաշտպան ու լրագրող Աֆղան Մուխթարլըն մայիսի 29-ին անհետացել է Թբիլիսիում, իսկ հաջորդ օրը Ադրբեջանի իշխանությունները նրան քրեական մեղադրանքներ են ներկայացրել։ Մասնավորապես, նա մեղադրվում է պետական սահմանը խախտելու, մաքսանենգության, սահմանապահի նկատմամբ բռնության մեջ։