25.11.2024
Թուրքիան «անվտանգության պատ» է կառուցում Իրանի հետ սահմանին
prev Նախորդ նորություն

Արցախում զոհված ռուսաստանցի լրագրողին ցանկանում են հետմահու պարգևատրել

Ռուսաստանի Դաշնության Պերմի շրջանի Ժուրնալիստների միությունը դիմել է շրջանի ղեկավարությանը՝ հայտնի ռազմական լրագրող Վալերի Դեմենտյևին հետմահու Պերմի շրջանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու համար: Այս մասին գրում է շրջանի «Նոր կոմպանյոն» պարբերականը:


Դիմումում նշված է, որ Վալերի Դեմենտյևը իր «ազնիվ լրագրողական գործունեության, հերոսության և խիզախության համար» արժանի է այդ կոչմանը: 


Աղբյուրը հիշեցնում է, որ Դեմենտյևը եղել է շրջանային մի շարք թերթերի գլխավոր խմբագիր: 1990-1991 թվականներին նա բազմիցս է մեկնել նախկին ԽՍՀՄ-ի տարածքում թեժ կետեր: Նա զոհվել է 1991 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ 23 տարեկան հասակում: