25.11.2024
Արցախում զոհված ռուսաստանցի լրագրողին ցանկանում են հետմահու պարգևատրել
prev Նախորդ նորություն

Մոգերինիի սխալի հետքերով. Վրաստանը չի միացել հակառուսական պատժամիջոցներին

Վրաստանը չի միացել հակառուսական պատժամիջոցներին: Այս մասին haqqin.az-ի հետ զրույցում հայտարարել է վրացի հայտնի քաղաքագետ Պետեր Մամրաձեն:


Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Եվրամիության դիվանագիտական առաքելության ղեկավար ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Թբիլիսին և Կիևը միանում են Եվրախորհրդի որոշմանը՝ մեկ տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:


Մամրաձեն վստահ է, որ Մոգերինին սխալվում է և ապատեղեկացնում միջազգային հանրությանը, քանի որ իրականում Վրաստանը դեռ 2014 թվականին է միացել Ղրիմի դեմ պատժամիջոցներին, բայց ոչ՝ Ռուսաստանի դեմ: 


«Մոգերինին, իհարկե, սխալվեց, երբ հիշատակեց Վրաստանը այն երկրների շարքում, որոնք աջակցում են ՌԴ դեմ պատժամիջոցները: Որքան ես տեղյակ եմ, Ադրբեջանը ժամանակին, ինչպես և Վրաստանը, աջակցեց Ղրիմի դեմ պատժամիջոցները և դա հասկանալի է՝ մեր երկրները տարածքային ամբողջականության հետ խնդիրների են բախվել  և չեն կարող չճանաչել Ղրիմի անեքսիան: Անգամ Մոսկվան Թբիլիսիի և Բաքվի նման դիրքորոշումը առանց ավելորդ ջղաձգումների է ընդունում:


Միևնույն ժամանակ հայտնի է, որ այն պահին, երբ Մոգերինիի հայտարարությունն արվեց, թե մենք, իբրև թե, ընդունել ենք հակառուսական պատժամիջոցները, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն անմիջապես կապ է հաստատել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ և սպառնացել պատասխան քայլերով: Բայց այն բանից հետո, ինչ ռուսական կողմին ներկայացրել են Մոգերինիի սխալմունքը, այս թեման այլևս չի շարունակվել», - վստահեցրել է Մամրաձեն: