Հերթը Վերին Լարսի անցակետում կդառնա էլեկտրոնային
Հյուսիսային Օսիայի իշխանությունները մտադիր են արդիականացնել Ռուսաստանի և Վրաստանի սահմանային Վերին Լարսի անցակետի ավտոմոբիլային համակարգը, ներդնելով էլեկտրոնային տալոններով վերահսկում: Սա կնպաստի զգալիորեն արագացնել մաքսային գործընթացները: Այս մասին ասված է Հյուսիսային Օսիայի կառավարության կայքում:
Բացի այդ, մտադրություն կա նաև լայնացնել ճանապարհահատվածը՝ երկու գծերից չորսի հասցնելով, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել տրանսպորտային միջոցների հոսքերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ներկայումս անցակետն աշխատում է բավականին լարված ռեժիմով, մասնավորապես օգոստոսի 6-7-ին կուտակվել էր շուրջ 800 ավտոմեքենա: Անցակետի թողունակությունը օրական կազմում է 4 հազար մարդ, սակայն օրական սահմանը հատում է ավելի քան 13 հազար մարդ, ինչը սահմանին հերթերի գոյացության պատճառ է հանդիսանում: