26.11.2024
Հատուկ հարաբերություններ. ՌԴ-ն հուսալիորեն երաշխավորում է Աբխազիայի անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. Ադրբեջանում տնտեսական աճի համար իրական գործոնները բացակայում են

Ադրբեջանական տնտեսության աճի տեմպերը բարձրացնելու համար կառավարությունը պետք է կենտրոնանա երկրում ձեռնարկատիրական կլիմայի վրա։ Այդ մասին Echo.az–ին հայտարարել է տնտեսագետ Ֆուադ Ալիզադեն։

Նա նշել է, որ Ադրբեջանի տնտեսությունում ստագնացիայի երևույթներ են, տնտեսական աճի համար իրական գործոնները բացակայում են և քիչ է հավանականությունը, որ Ադրբեջանի տնտեսությունը մոտակա երկու տարվա ընթացքում կաճի 3.5%-ով` ամեն բան կախված է կառավարության աշխատանցքի ոչ նավթային ոլորտում։

Ըստ նրա, երկրում արտադրական հզորությունների ավելացումը կխթանի տնտեսական աճը։

Ֆուադ Ալիզադեն հավելել է, որ եթե նավթի միջազգային շուկաներում կրկին լինեն անսպասելի երևույթներ, ապա այդ տնտեսական աճի մասին կարելի է մոռանալ` Ադրբեջանը դեռ երկար ժամանակ մնալու է կախված նավթային ոլորտից։