26.11.2024
Տնտեսագետ. Ադրբեջանում տնտեսական աճի համար իրական գործոնները բացակայում են
prev Նախորդ նորություն

S&P. Ռուսական նախագծերի սառեցումը կամրապնդի Ադրբեջանի դիրքերը ԵՄ գազային շուկայում

Standard & Poor’s ռեյտինգային գործակալությունը կարծիք է հայտնել, որ հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթը կարող է հանգեցնել դեպի Եվրոպա ռուսական գազի առաքումների խաթարմանը։ Այս իրավիճակից շահող կարող են դուրս գալ Ադրբեջանն ու ԱՄՆ–ը։

S&P–ի փորձագետների կարծիքով, Ադրբեջանն ու ԱՄՆ–ն կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը ԵՄ–ի գազային շուկայում` ռուսական Թուրքական հոսք և Հյուսիսային հոսք–2-ի սառեցման դեպքում։

2019 թվականից հետո Ադրբեջանը նախատեսում է սկսել առաքումները Շահդենիզ հանքավայրից, սակայն դրա հզորությունները չեն բավարարի եվրոպական պահանջարկը, եթե ՌԴ–ը դադարեցնի գազ մատակարարել դեպի Եվրոպա։